Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

․

Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանձնելով պարգևները՝ հրամանատարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին անձնվիրության, մարտական բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և հակառակորդի գրոհները կասեցնելու համար։

--00--ԱՀ