Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ զորքերի դուրսբերման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

--00--ԿԿ