Ավտովթարից հետո, Շենգավիթում գազաթողարկման աշխատանքները կսկսվեն ժամը 18-ից հետո

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

գազ

Հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունվարի 14-ին ժամը 18:00-ին, որից հետո կսկսվեն գազաթողարկման աշխատանքները:  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 010 29 49 04 կամ 1-04 հեռախոսահամարով։

 --00—ՄՀ