Մակրոնը, Փաշինյանն ու Ալիևը տեսակոնֆերանսի միջոցով հումանիտար խնդիրներ են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանս է անցկացրել, որտեղ քննարկվել են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը վերաբերվող, ինչպես նաև մարդասիրական համագործակցությանը նվիրված հարցեր։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

ՀՀ կառավարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։

--00--ԱՀ