Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ,այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են թրթուրավոր և  դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:

--00--ԱՀ