Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության ոլորտում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև համալսարանի և Կառավարության հնարավոր համագործակցության ուղղությունները: Անդրադարձ է կատարվել թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին: 

--00--ԱՀ