Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ավ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին: Այսո մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:

Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը:

--00—ԼՀ