Կրթությունը, համալսարաններն ամուր պետականության երաշխիք են․ քննարկում՝ Ամերիկյան համալսարանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

photo_2023-02-22_12-02-2

Քննարկում է տեղի ունեցել Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կրթությունը, համալսարաններն ամուր պետականության, մարդու պաշտպանված իրավունքների և իրավունքի գերակայության հիմնարար երաշխիք են: Կարևոր է քաղաքացիական հասարակության դերը և այն, որ համալսարանները պետք է զարգացնեն համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ` կարողությունների զարգացման նպատակով»։

--00—ՅՄ