Մենք էլ Ալիևին կգողանանք, եթե Ադրբեջանը գողանա Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Մենք էլ Ալիևին կգողանանք, եթե Ադրբեջանը գողանա Արայիկ Հարությունյանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, այս ամենն Ադրբեջանի կողմից իրականացվող հիբրիդային քարոզչական պատերազմի հետևանք է, ինչը, ցավոք սրտի, ազդեցություն է գտնում Հայաստանում։

Սարգսյանի կարծիքով, ՀՀ-ն լուրջ ռեսուրսներ և պոտենցիալ ունի տարածաշրջանային գործոն դառնալու համար, առնվազն դիտարկվել շատ ավելի կարևոր, քան Ադրբեջանն է։

Այս պնդումը Սարգսյանը հիմնավորում է մեր հանքային ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, քանի որ գազից ու նավթից զատ աշխարհը նաև ոսկու և պղնձի կարիք ունի, որոնց պաշարները սպառվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։