ԱՄՆ-ն ու ԵՄ անդամ երկրները ՌԴ-ի հետ չեն ուզում ուղղակի ռազմական բախման գնալ. Ֆրանսիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ եվրոպական որևիցե երկիր չեն ցանկանում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ուղղակի ռազմական բախման գնան Ռուսաստանի հետ, քանի որ այն ատոմային գերտերություն է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։ 

«Մենք միայն ցանկանում ենք, որ այս սարսափելի ներխուժումը և արյունահեղությունը կանգնեցվի», - ասել է նա։ 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի քարտուղարությունը նույնպես հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով դաշինքի զորքերը Ռուսաստանի հետ ուղղակի բախման չեն գնա։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ