ԱՄՆ-ում երկու հայեր ազատազրկման են դատապարտվել թուրքական ռեստորանի վրա հարձակման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

ԱՄՆ-ում երկու ամերիկահայեր ազատազրկման են դատապարտվել՝ 2020թ․ Բեւերլի Հիլզում թուրքական ռեստորանի վրա ատելության դրդապատճառներով հարձակման համար, հաղորդում է ABC7-ը։

Գլենդելից 23-ամյա Վիլյամ Ստեփանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ Թուջանգայից 24-ամյա Հարություն Հարի Չալիկյանը՝ 15 ամսվա ազատազրկման։

2021թ․ հոկտեմբերին երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել մեղադրանքի հանցավոր համաձայնության գալու եւ ատելության դրդապատճառով հանցագործություն կատարելու կետերով:

Դեպքը Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ է տեղի ունեցե։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Ստեփանյանն ու Չալիկյանը թիրախավորել են ռեստորանը, քանի որ այն համարել են Թուրքիայի խորհրդանիշ, նրանք «ներխուժել են այնտեղ, աթոռներ նետել մարդկանց վրա, ջարդել սպասքը եւ շրջել սեղանները»։ Նրանք նաեւ սպառնացել են սպանել ներկաներին, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Հարձակման ժամանակ երեք մարդ է տուժել։

--00--ՍԳ