Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

․

Մարտի 14-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։

Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա։

--00--ԱՀ