Երբ Հայաստանից արտաքսվի վերջին հայը, այստեղ իրոք կհաստատվի խաղաղության դարաշրջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հասարակական

«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը:

«Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։

Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում», - գրել է նա:

--00--ԿԿ