Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ստամբուլի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

6071a8a4ea63c.jpeg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։  Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը, հայտնում է ermenihaber.am-ը։ 

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ  Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։ 

--00—ՀԶ