Աղավնավանք գյուղում տուն է այրվել, հրդեհը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

նկար

Ապրիլի 7-ին՝ ժամը 01:16-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 07։57-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և 2-րդ հարկը (մոտ 150 քմ):

--00—ԼՄ