ԲՀԿ-ն կրկին լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Գագիկ ծառուկյան

«Իրավունք» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմության որեւէ քննարկման եւ որոշումների կայացման մեջ ներգրավված չէ եւ ստեղծված իրավիճակի սահուն եւ արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ: Այս մասին նշեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

-Իսկ եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչեւ ունենանք գաղափարական հենք եւ սառը հաշվարկ: Որովհետեւ եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջեւ կանգնած ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ