Արարատի մարզում 58-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, հայտնվել դաշտում և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մեսրոպ Հ-ն իր վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթրեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտում։ Տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ մեքենայում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները վարորդի և քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Ավտոմեքենան հրշեջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դուրս է բերվել դաշտից և տեղափոխվել քարշակի վրա, տեղափոխել անվտանգ վայր։