Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ 

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:

Անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ և թույլ չեն տվել, որ շարժվի: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները և նրանց բերման ենթարկել:

--00—ԼՄ