Փրկարարները շանը դուրս են բերել առվից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Մայիսի 18-ին` ժամը 10:15-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Հասմիկ» մանկապարտեզի մոտակայքում շունն ընկել է առուն․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շունն ընկել է Պռոշյան փողոցով անցնող առուն:

Փրկարարները շանը դուրս են բերել առվից:

--00—ԼՄ