Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել Ուկրաինայում հակամարտության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Օրբան արտակարգ դրություն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուկրաինական հակամարտության ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

Հայտնի է, որ համապատասխան ռեժիմն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից՝ մայիսի 25-ից։

Օրբանն ընդգծել է, որ կառավարությանը «մանևրելու տեղ» է պետք, եթե անհրաժեշտ է արագ արձագանքել առաջացող մարտահրավերներին:

Հիշեցնենք, որ ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո արտակարգ դրություն են մտցրել նաև Լիտվայի և Մոլդովայի իշխանությունները։ 

--00--ԱԱ

Տեսանյութեր