Արցախի ԱԺ նախագահը իրավապահ կառույցներին կոչ է արել փոխարինել Չալաբյանի կալանավորման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Չալաբյան Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր աջակցությունն է հայտնել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին։

Արցախի ԱԺ նախագահ ուղերձում նշվում է․

«Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբայնը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։

Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։

Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»։

--00--ԱԱ