Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Քանի որ Արարատ Միրզոյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո նրա զբաղեցրած աշխատասենյակը դատարկ էր մնացել, այն զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա աշխատասենյակում տեղավորվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը, իսկ Աղաջանյանի աշխատասենյակը և հարակից տարածքներն էլ զբաղեցրել է Աննա Հակոբյանի գրասենյակը:

Սա արվում է կառավարության աշխատանքը հնարավորինս վերահսկելի դարձնելու ծրագրի շրջանակում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: