Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 60 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

--00--ԱՀ