Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

դգդռ

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը կստորագրի Ուկրաինայից հացահատիկային միջանցքի մասին պայմանագիրը։ Այս մասին գրում  է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը կստորագրեն Սև ծովով հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 16:30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին) Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Դրան կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի աղբյուրը, արարողությունը տեղի կունենա հետևյալ կերպ՝ Էրդողանը և Գուտերեշը միասին կմտնեն դահլիճ և կնստեն միմյանց կողքին։ Նախ հայտարարությամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որից հետո՝ Էրդողանը։

Այնուհետև համաձայնագիրը ստորագրելու կհրավիրվեն Թուրքիայի, Ռուսաստանի պաշտպանության նախարարները և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը։ 

--00—ԻԴ