ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Ալեքսանդր Գրիգորյանի անվան թատրոն-լաբորատորիան, ի դեմս թատրոնի հիմնադիր Նորա Գրիգորյանի` իրականացրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Ֆեդոտովի յուրահատուկ վարպետության դասը «Յանս» ակումբում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Հովները։
Նախագիծն իրականացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Մշակույթի հանձնաժողովի աջակցությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում “YANS” ակումբին, ի դեմս գեղեցկուհի Արևիկ Ղազարյանի` դահլիճը սիրով տրամադրելու համար:
Նման նախագծերն անհրաժեշտ են բոլոր երիտասարդ արվեստագետների համար, քանի որ այսօր Հայաստանում գրեթե չեն իրականանում նմանատիպ դասեր:
Շնորհակալություն Սերգեյ Ֆեդոտովին պրոֆեսիոնալիզմի համար:
--00—ԻԴ