Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

հասարակական

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

--00--ՏՏ

Տեսանյութեր