Մրցույթ՝ դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով ուսուցչի թափուր հաստիքների համար

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

888.thumb_.jpg

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Խեցեգործություն» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:

 Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում, մեկ լուսանկար 3X4 չափսի,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

5) ինքնակենսագրություն

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Միևնույն ժամանակ՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված «ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմակերպման նպատակով սարքավորումների և միջոցների ձեռքբերում» դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում իրականացվող «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» դասավանդող մասնագետների հաստիքի թափուր տեղի համար:

 Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում, մեկ լուսանկար 3X4 չափսի,

2) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) ինքնակենսագրություն

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

7) Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),

Մրցույթներին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):

Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 22 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

--00--ԶՀ