Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

,

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրամանով դիվանագետ, Պետդեպի երկարամյա աշխատակից Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասի հարցերով ավագ խորհրդական: Այս մասին ասվում է Բլինքենի հայտարարությունում: 

«Ես նշանակում եմ դեսպան Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում նա կիրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի գործառույթները», - նշել է Բլինքենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի քաղաքական լուծման հարցում:

--00--ԱՀ