Պուտինը և Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ֆեեռ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ալիևը Պուտինին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին։

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահները նշել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը։

--00—ԻԴ