Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում և առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

սահման

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է նա։

 --00--ՄՀ