Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

․

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,- գրել է նա։

--0--ԱՀ