ՀՀ-ն Ադրբեջանի հետ ինտենսիվ երկխոսություն է վարում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ երկխոսություն են վարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում մենք հույս ունենք նաև ստանալ աջակցություն Ռուսաստանից՝ ոչ միայն որպես ռազմավարական դաշնակցի։ Ռուսաստանը շատ մտերիմ գործընկեր է նաև Ադրբեջանի համար: Ուզում եմ նաև ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ», - ասել է նա։

--00—ԶՀ