Թուրքիայում Մերսին նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

441914c4-01d8-41fc-b1a3-5acd23200453.jpg

Թուրքիայում շարունակում են պայքարել ծովափնյա Մերսին նահանգում բռնկված անտառային հրդեհի դեմ, որն ընդգրկել է բավականին մեծ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 11 ինքնաթիռ, 22 ուղղաթիռ, 138 հրշեջ մեքենան և 850 հրշեջ ծառայության աշխատակից:  Փակվել է Մերսին-Անթաքիա ավտոճանապարհը, 300 տներից տարհանվել է 720 քաղաքացի, իսկ 6 հոգի էլ հոսպիտալացվել է։

Հրշեջներն արդեն երկու օր է իրականացնում են հրդեհամարման աշխատանքներ, բայց դեռևս չի հաջողվում կրակը մեկուսացնել:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ հդեհը վտանգավոր է այն պատճառով, քանի որ հենց Մերսինում է գտնվում ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանը: 

--00—ԶՀ