Խոշոր և կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

․

Այսօր՝  ապրիլի 25-ին, խոշոր և կասկադյորակյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:  

Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:   

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:   

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի, ու եթե կամրջի վրա երկաթե ճաղավանդակներ չլինեին (իսկ նման կամուրջներ հանրապետությունում շատ կան), ապա ավտոմեքենան կամրջից ցած կընկներ: 

--00--ԱՀ