Արբեջանական ԶՈւ-ն Սոթքում թիրախավորել է լրագրողների խմբին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․
Radar Armenia-ն գրում է, որ արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։

Նա հայտնում է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև Հանրային հեռուստաընկերության, Արմենպրեսի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

--00--ԱՀ