ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

մակ ախ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին  կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին»,- նշել է Նեբենզյան։

--00--ԱՀ