ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատել պատանդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գուտերեշը հայտարարել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։

«Կոչ եմ անում հրադադարի և պատանդների ազատ արձակման», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:

«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը», - հայտարարել Է Գուտերեշը: 

Նա կոչ է արել վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին: 

«Գազայի հատվածում հումանիտար օգնությունը պետք է ապահովվի մշտապես»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

--00—ԼՀ