Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

2f4f5dbe9f60b2afcdc256b637d56d0b.jpg

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնել են, որ Շոյգուն զրուցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նշվում էր, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների կողմից կատարվող աշխատանքները։ 

--00—ԶՀ