Ոստիկանները զոհված զինվորի մոր մատն են կոտրել, մյուսի ձեռքը վնասել. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ոստիկանները «Եռաբլուր»-ից բերման ենթարկելիս կոտրել են զոհված զինծառայողներից մեկի մոր մատը, վնասել մեկ այլ ծնողի ձեռքը: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ճեպազրույցի ժամանակ նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ըստ փաստաբանի` ծնողների մի մասը շարունակում են գտնվել ոստիկանական բաժանմունքներում, դուրս գալուց հետո պետք է դիմեն բուժօգնության:

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ «Եռաբլուր»-ում փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների այցը:

--00—ԼՄ