ՌՈ պետը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների կանխման և բացահայտման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

  

մ
    

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնա­տար անձինք:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարա­րականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական  ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիք­ների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:

     

--00—ԱՊ