Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սևան.jpg

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 10-16-ը:

«Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.41մ (16.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ՝ 156.513 մլն.մ³»:

նկար

--00—ԼՄ