Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Սևանա լճի մակարդակը 2 սատնիմետրով իջել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

Սևանա լճի մակարդակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.78 մ (04.07.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.766 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 86.995 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.097 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 125.756 մլն. մ³:

--00—ԼՄ