Արցախում դժգոհ են Հարությունյանի երևանյան այցից ու Փաշինյանի հետ հանդիպումից․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Նիկոլ Արայիկ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ Երևանում էր Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նրանք տևական ժամանակ փորձում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և մի քանի օր սպասելուց հետո այդ հանդիպումը տեղի ունեցավ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիները շատ վատ են վերաբերվել այդ այցին, որովհետև շատերը տպավորություն ունեն, որ Հարությունյանը նման այցեր իրականացնում է զուտ Փաշինյանին հերթական անգամ սիրաշահելու և քծնելու նպատակով։

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Արցախում բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, բայց Հարությունյանը, կարծես թե, չի շտապում որևէ քայլ անել։ Ավել ին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Հարությունյա նը փոր ձում է արհեստակա ն դրա կան ազ դակ ներ ապահովել։

Թերթի տեղեկություններով, արցախյան պատվիրակները Երևանից բավականին հիասթափված են վերադարձել. նրանք հստակ գիտակցում են, որ շատ բաներ Փաշինյանն ակնհայտ ստել է և հերթական մանիպուլ յացիան արել, իսկ այն, ինչ փոխանցել է, շատ վատատեսական դիտարկումներ են եղել՝ մասնավորաբար հայտարարելով, որ իրենից կախված այլևս ոչ մի բան չկա։ Ի դեպ, թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում չի բացառվում՝ Արցախում զանգվածային հանրահավաքների նոր ալիք սկսվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ