Կրկնակի վրաերթ՝ Պռոշյան գյուղում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդները փախուստի չեն դիմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

11

Հոկտեմբերի 29-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․50-ի սահմանում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վրաերթից հետո Ford Focus մակնիշի ավտոմեքենայի կողմից հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել։ Տեղեկություններ էին ստացվել, որ մահացածը վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում։  

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Աղբյուրը հայտնում է, որ 2 ավտոմեքենաների վարորդներն էլ դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ