Փաշինյանը շուտով կհամոզվի, որ Էրդողանն էլ է Ալիևի պես «կիրթ և կառուցողական»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Փաշինյանը շուտով մեծ հիասթափություն է ապրելու, ինչպես Ալիևի պարագայում ասում էր՝ Ալիևը կիրթ է և կառուցողական, շուտով երևի համոզվելու է, որ Էրդողանի թողած դրական տպավորությունը այդքան էլ դրական չի, քանի որ էրդողանը հայտնի է, որպես աշխարհի ամենաագրեսիվ, օկուպացիոն տրամադրություններ ունեցող գործիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Խոսել այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի մոտեցումները կարող են լինել նույնական, դա նույնիսկ քննարկման ենաթակա չի, որովհետև էրդողանի մոտեցումները Հայաստանի պետականության չգոյությունն է»,- հավելեց թուրքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ