ՀՅԴ-ն կարող է սպառնալիք լինել Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

timthumb

Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը.

«72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի և 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաև ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որևէ անդամի մասով։

Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչև կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։

Ի՞նչու են անում սա։

Որովհետև Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիև-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար»։

--00—ՅՄ