Շվեդիայում սպանվել է Կադիրովի «կատաղի հակառակորդը»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

main_image_view_nu

Շվեդիայում սպանվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխավոր քննադատը՝ Տումսո Աբդուրախմանովը։ Լուրը հաստատել են նրա համախոհները։

Նշվում է, որ Աբդուրախմանովին գնդակահարել են Շվեդիայում դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Չեչնիայում ընդդիմադիր 1ADAT ալիքը պնդում է, որ Աբդուրախմանովին «գնդակահարել են մի խումբ մարդիկ»։

--00—ՅՄ