Փամբուխչյանն ընդունել է ԱԻՆ Վետերանների խորհրդի անդամներին, պարգևատրել պաշտոնաթող զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընդունել եմ «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին՝ նախագահ Ներսես Հեպոյանի գլխավորությամբ:

Ողջյունելով վետերաններին՝ կարևորել եմ նրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:

ԱԻՆ աշխատողի օրվա առիթով պարգևներ եմ հանձնել վերջիններիս, մասնավորապես՝ պարգևատրվել են պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետներ Գեղամ Ռաֆիկի Լալայանը և Գևորգ Հմայակի Թադևոսյանը՝ «Փրկարար ծառայության պատվավոր գնդապետի» կոչումներով, «ԱԻՆ վետերան» մեդալ է հանձնվել պաշտոնաթող փ/ծ գնդապետ Հրաչ Սիմոնի Ասատրյանին:

Մեդալներով են պարգևատրվել նաև՝ պաշտոնաթող փ/ծ գնդապետ Ավետիք Արամայիսի Բաբայանը, պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Չատինյանը, պաշտոնաթող փ/ծ մայոր Դավիթ Մհերի Հակոբյանը և պաշտոնաթող փ/ծ ավագ Հովհաննես Ստեփանի Անդրեասյանը:

«ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. փետրվարի 10-ին: 2011 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ` խորհրդի նախագահ է ընտրվել նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը»:

--00—ԼՄ