Կուտականի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից գյուղը վնասներ չի կրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտականի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից գյուղում վնասներ չեն եղել, չնայած կրակոցները լսվել են։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի ղեկավար Մակիչ Թովմասյանը։ 

Վարչական ղեկավարը հավելեց նաև, որ չգիտի՝ որքան են տեւել կրակոցները։ «ՊՆ-ից ճշտեք», - եզրափակեց էր խոսքը Թովմասյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- եզրափակված էր ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

--00--ԱՀ