«Զզվելի է». ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են 27 օր Լաչինի միջանցքը փակած զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրառում է արել՝ կից հրապարակելով տեսանյութ, որում ադրբեջանցի «էկոակտիվիստները» ողջունում են ճանապարհի կողքին՝ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին:

«Նրանք տոնում են 120 հազար մարդու սովը։

Ադրբեջանական «էկոակտիվիստները», որոնց աջակցում է Ադրբեջանի կառավարությունը, ողջունում են այն զինվորականներին, որոնց հետ 27 օր շարունակ արգելափակել են Լաչինի միջանցքը, որն աշխարհից Լեռնային Ղարաբաղ մատակարարման միակ ալիքն է։

Զզվելի…»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ